Լրահոս

13.02.2012 10:40


Վահե Էնֆիաջյան. «ԲՀԿ–ն և նրա առաջնորդն ապացուցեցին, որ միշտ են մանր և միջին բիզնեսի կողքին»

Վահե Էնֆիաջյան. «ԲՀԿ–ն և նրա առաջնորդն ապացուցեցին, որ միշտ են մանր և միջին բիզնեսի կողքին»

«Սիրելի հայրենակիցներ,
Գալիս է ժամանակը,  երբ քաղաքական ուժերն ու նրանց  ղեկավարները խոսում են իրենց  արդյունավետ գործունեությունից և ձեռքբերումներից:
Սակայն ժողովուրդը, ով ամենաիմաստունն է, միշտ է տարբերում ճիշտը ստից և կարծիք  է կազմում, ոչ թէ ասված խոսքից, այլ արված գործից , որը, ասվածի միակ ապացույցն է:

Քաղաքացին միշտ է տեսնում հաջողության բանաձևին տիրապետող այն
անձանց, ովքեր մեծ ձեռքբերումներ ունեն այն ոլորտում, որտեղ գործում են:

Հաջողության գաղափարից իրավունք ունի խոսելու այն քաղաքական կառույցը կամ գործիչը, ով իրական պատկերացում ունի դրա վերաբերյալ և կարողանում է խոսքը գործի վերածել:

Հաճախ ենք լսում խոստումներ, որոնք քաղաքական գործիչները աջ ու ձախ շռայլում են, բայց որոնք չեն կարողանում իրագործել:

Արդյունքում քաղաքացին հուսալքվում է, կորցնում վաղվա օրվա հանդեպ լավատեսությունը, որը անթույլատրելի է: Կան  բարոյական և մարդկային արժեքներ,որոնք պիտի միշտ գերակա լինեն և՛ քաղաքական դաշտում, և՛ ամենուրեք:

Չի կարելի խաբել հայ մարդուն, ով արժանի է հարգանքի և ճշմարտությունն իմանալուն:

Մոտենում են հերթական  ընտրությունները , և քաղաքացիները կրկին ստիպված են լինելու լսելու բազում խոստումներ, կրկին փորձելու են հայ մարդուն խոստանալ այն, ինչն իրականում շատերը  ի զորու չեն կատարելու:

Քաղաքականությամբ զբաղվողը պիտի ունենա հստակ անցյալ և կանխատեսելի ապագա:

Մեր կուսակցությունը, և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը, միշտ են կանգնած մեր ժողովրդի կողքին, մարդ, ով զբաղվելով ձեռնարկատիրությամբ` հասել է մեծ հաջողությունների, իսկ կարճ ժամանակահատվածում սպորտը վերելք ապրեց:

Զբաղվելով քաղաքականությամբ` արժանացել է ժողովրդի հարգանքին, մարդ, ում ասված խոսքը միշտ է վերածվում գործի:

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և նրա առաջնորդը կրկին ապացուցեցին, որ միշտ է մանր և միջին բիզնեսի կողքին և թույլ չեն տա ոտնահարեն տնտեսության  հիմնական շարժիչ ուժ հանդիսացող խավի շահերը:

Գյուղատնտեսությանը նույնպես պիտի շարունակական աջակցություն ցուցաբերվի և շուտով կներմուծվի 500 միավոր գյուղատնտեսական խոշոր տեխնիկա, որը զրո տոկոս տոկոսադրույքով և երկարաժամկետ մարման վարկային պայմաններով կտրամադրվի գյուղացուն, ով հնարավորություն կստանա գյուղատնեսական այս կարևոր շրջանում կազմակերպել անհրաժեշտ աշխատանքները, որն էլ լինելու է գերակա ուղղություն Բարգավաճ Հայաստան կուսակցության համար:

Վճռականությամբ և գրագետ քայլերով պիտի շարժվենք առաջ, և ամեն մեկը պիտի զբաղվի նրանով,  ինչով կարողանում է` ի նպաստ մեր երկրի, մեր ժողովրդի:

 

Հարգանքով`
ՀՀ ԱԺ պատգամավոր,
գյուղատնտեսական և բնապահպանական
հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահի տեղակալ
Վահե Էնֆիաջյան»

Այս խորագրի վերջին նյութերը